Համասյանի մեղեդու ու ճապոնական պատմության հաջողված երկխոսությունը

Հայաստանում ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում հնարավորություն ընձեռնվեց դիտելու ճապոնացի դերասան, ռեժիսոր Ջո Օդագիրիի առաջին լիամետրաժ խաղարկային «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմը։ Ընդհանրապես երբ խոսում ենք ճապոնական կինոյի մասին, միանգամից մեր աչքերի առաջ են հայտնվում Ճապոնիայի ինքնատիպ բնապատկերները։ Եվ ինչքան էլ դասական դարձած ճապոնական

Զավեն Բեկյան․ Բանաստեղծելու «տեխնոլոգիան»

      Այնքանով, որքանով որ կարողացել եմ ըմբռնել ստեղծագործական գործընթացը սեփական փորձի հիման վրա, կա բանաստեղծելու երկու տարբերակ։ Մեկը, երբ բանաստեղծությունը գրվում է ՄՏՔՈՎ կամ մեծմասամբ մտքով։ Այդպիսի բանաստեղծելը նման է… որմնադիրի աշխատանքին-մտքի ուղղալարով բառը շարվում է բառի կողքին, և նույնիսկ բանաստեղծը կարողանում է

Զառա Տոնիկյան․«Կապույտ երազ»

Երեկ իմ առավոտն սկսվեց Զառա Տոնիկյանի երգով։ Հեռախոսիս զարթուցիչն անջատելուց հետո մտա YouTube, իմ սիրելի բազմում երաժշտաշարերից ընտրեցի Զառային ու մինչև տանից դուրս գալս վայելում էի նրա աստվածային ձայնի ելևէջները։ Տրանսպորտում, սովորականի նման, բացեցի ՖԲ հավելվածն ու քարացա․ առաջին նյութը Զառա Տոնիկյանի մահվան

Դեմիրճյանական անտիպներ և հոդվածներ

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ԳԱԹ հրատարակությամբ լույս է ընծայել «Արդի դեմիրճյանագիտություն» ստվար հատորը՝ դեմիրճյանագիտական ուսումնասիրությունների և անտիպների ժողովածուն, որում հավաքված են տուն-թանգարանի կազմակերպած երկու գիտաժողովների զեկուցումները, տարբեր տարիների այլևայլ միջոցառումների ընթացքում կարդացված բանախոսությունները և Դերենիկ Դեմիրճյանի

Թումանյանի երկու թարգմանության մասին

Երբ  1899 թ. Թումանյանը թարգմանում էր «Օլեգի երգը» և  «Ջրահեղձը» բալլադները[1], արդեն անցել էր զարգացման որոշակի ճանապարհ. փոխվել էին նրա ոճը, թարգմանական գեղագիտությունը և հայացքը դեպի թարգմանվող գրականությունը: Համարյա միաժամանակ թարգմանված այս գործերում նա պետք է հաղթահարեր տարբեր խնդիրներ: Ա. Ս. Պուշկինի ռուս

Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը

Սպենդիարյան 5 հասցեում տեղի ունեցավ հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի անվանատախտակի բացման արարողությունը։ Անվանատախտակ զետեղելու նախաձեռնությունը Ղարաբեկյանի ընտանիքինն է։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ղարաբեկյանի ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու պարզապես արվեստասերներ;Ղարաբեկյանն արդեն 10

Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ