Karapp-ը՝ ինքնազարգացնող աուդիոնյութերի ու աուդիոգրքերի հարթակ դառնալու ճանապարհին
Ardi.am-ի զրուցակիցը Karapp հավելվածի հիմնադիր Շավարշ Կարապետյանն է։ Karapp ինքնազարգացնող աուդիոհավելվածը մատուցում է աշխարհի լավագույն ոչ գեղարվեստական բեսթսելերների հիմնական գաղափարներն ու վերլուծությունները աուդոսեղմագրերի միջոցով։ Շավարշ Կարապետյանի հետ զրուցել ենք հավելվածի ստեղծման նպատակների, անցած ճանապարհի մասին։ -Նախ շնորհակալ եմ Karapp-ին, այսինքն՝ ինքնակրթությանն անդրադառնալու համար:






