«Որակյալ թարգմանությունը մեզ համար առաջնահերթություն է»
«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանի հետ զրուցել ենք թարգմանական դաշտում առկա խնդիրների ու ձեռքբերումների, ընթերցողական պահանջարկի, որակյալ թարգմանության կարևորության, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցության մասին։ -Թարգմանական գրականություն, թարգմանիչների պակաս մեր օրերում կարծես թե չկա։ Թեև կա նաև կարծիք, որ ոչ






