Արվեստի երկարակեցության բանաձևը, ներսն ու դուրսը

Ardi.am-ի հյուրը բանաստեղծ Զավեն Բեկյանն է։ —Խորհրդային տարիներ, հետխորհրդային տարիներ, անկախության թոհուբոհ, ներքաղաքական վայրիվերումներ, պատերազմ, հետո էլի պատերազմ, հաղթանակ ու պարտություն։ Ինչպիսի՞ն է եղել Ձեր արձագանքը՝ որպես գրող, բանաստեղծ, քաղաքացի, մեր երկրի անցած տասնամյակների պատմական այս շրջադարձերին։ -Ես այդ իրադարձություններին, իրավիճակներին հիմնականում արձագանքել

Նանեի հեքիաթային աշխարհը

Նանեն մանկահասակ ընթերցողներին հաճելի նվեր է մատուցել՝ լույս ընծայելով «Թևթևիկը» հեքիաթների գիրքը (Երևան, «Վան Արյան», 2024)։ Նանե, լուսանկարը՝ «Անդինի» Գրքում ընդգրկված 14 հեքիաթները զարմանահրաշ մի աշխարհ են բացում ընթերցողի առաջ, որի բարի, իմաստուն, դաստիարակչական բովանդակությանը գումարվում են հեղինակի վառվռուն նկարազարդումները՝ արված հեքիաթների բովանդակությանը

Տանգո մենության համար

Կինը գեշ չէր, բայց ոչ ոք չցանկացավ պարել հետը․ Քոհենը պտտեցնում էր բոլոր «գեղեցիկ» կանանց  և տղամարդկանց, մի քանի լուսանկարիչներ իրար հրելով վազվզում էին, փորձում որսալ լավագույն պարողներին, տեսախցիկների ոսպնյակները քրտնել էին, սրահում տոթ էր, բայց  կինը դողում էր, կրծքի տակ մի բան

Վիլյամ Սարոյան. Մեծ ծառի գալուստը

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը                                                                    Խոհածումներ էլեկտրական լամպի լույսի ներքո, ժամացույցի տկտկոցը հունվարյան գիշերվա մեջ և մունջ ռադիոյի հաստատությունը քառասունվեց ջազ-խմբերի, շանսոնիեների, վալսերի, տանգոների հետ՝ խուլ զառանցանք. ա՜խ, ախորժելի ծխախոտ, սրընթաց նժույգ, որ ցատկում է առ անմտություն, արագ, պարապության միջով, գալիք մահվան ցանկալի համը,

 Գերմարդու հայրենիք Գերմանիան-2 (ուղեգրություն)

Սկիզբը՝ այստեղ Մյունխենյան միրաժ (մաս II) Ճանապարհին լուսացավ։ Գնացքն այնքան արագ է ընթանում, այնքան արագ են փոխվում տեսարանները, որ դժվարանում եմ կենտրոնանալ որևէ մտքի վրա, իսկ պատուհանից դուրս չնայել չի ստացվում։ Կարճատև կանգառների ընթացքում վագոն մտնող մարդիկ բարևում են, ժպտում ու տեղավորվում. երևի սովորություն

Ցիկլիկ փսիխոզ կամ լաբիրինթոս մեկ գավաթում

(Վերամշակված հատվածներ «հանգուցյալ» փսիխոպատի օրագրից)      «Անթույլատրելի համարվեց, որ տունը  բաղկացած լինի մեկ սենյակից և մղոնների երկարություն ունեցող միջանցքներից»:    Խորխե Լուիս Բորխես                                                                                                                                                                          ԿՐՈՆԱ -ՀՈԳԵՎՈՐ ՓՍԻԽՈԶԿԱՄԿՐԿՆՎՈՂ ՏԱԳՆԱՊ ՆԱՐԵԿԱՑՈՒՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ                Թող իմ իսկ գործած մեղքերը սուրսայր գեղարդներ դառնան ու խողխողեն ինձ, կամ

Գերմարդու հայրենիք Գերմանիան (ուղեգրություն)

Սուրբ ծնունդը Հռենոսի ափին (մաս I)  Անձրևաբեր ամպերը կախված են օտար քաղաքի վրա. տեղումներ չկան, օդը մինչև ուղնուծուծը խոնավ է, բայց զուսպ, չի հեղեղում։ Օդանավակայանի կիսադատարկ սրահում եմ` անինտերնետ, անորոշ, ցանկալի նպատակակետից 13 կիլոմետր հեռվում. անհասկանալի նշումներով էլեկտրագնացքի տոմս գնեցի` երանիով հիշելով կանխիկով

Զավեն Բեկյան․ Դիմանկարներ (3)

Սկիզբը՝ այստեղ 7․ Փարաջանովի մասին   Անցյալ դարի 78 կամ  79 թվականն էր։ Իմ ծննդավայր Արդվի գյուղում Փարաջանովն իր «Նռան գույնի» մի քանի տեսարաններն էր նկարահանում։ Իրարանցում էր, համագյուղացիներով բան ու գործ թողած, հավաքված նայում էինք։ Դպրոցական էի՝ ութերորդ դասարան։ Ֆիլմի տնտեսական հարցերով պաշտոնյան՝