Վահագն Ամիրջանյան․ Հեղափոխական սեր
Թաթոսը այդ օրը երկար մտածում էր Միլենայի մասին, հիշում, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին ցույցերի ժամանակ, այն նույն ցույցերի, երբ մենք բոլորս մի բռունցք դարձած, Մարիոյի հերոսի նման հաղթեցինք դևին, բայց մեր արքայադստերը չհասանք: Թաթոսը, սակայն, հասավ: Նկարվեցին ճաղավանդակների մոտ, գրկեցին իրար վրանի






