Գիրք նվիրելու օրը հայաստանյան թանգարաններում
Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։ Մասնավորապես, Հովհաննես Թումանյանի թանգարանում միջոցառումների շարքը կմեկնարկի փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին «Գիրքը՝ հեքիաթասաց» խորագրով ծրագրով։ Հեքիաթի ժամը կվարի Ալինա Ավետիսյանը՝ ստեղծելով ջերմ ու ներգրավող մթնոլորտ, որտեղ Թումանյանի հեքիաթները նոր շունչ






