Աշտարակի դրամատիկական թատրոնը վառ թատերական տարի  է խոստանում

Նոր թատրոնի բացումը մշակութային զարթոնք է, ինչպես նաև նոր գաղափարների ծննդյան և արվեստի մի նոր շրջանի սկիզբ։ Ահա այսպես, 2023-ի նոյեմբերին Աշտարակում բացվեց դրամատիկական թատրոն, որն իր հետ բերեց ստեղծագործական անսպառ հնարավորություններ: Այն արդեն տուն է դարձել ռեժիսորների, դերասանների, երաժիշտների, արվեստով ապրող ու

Թումանյանի ու Անդերսենի հեքիաթների նոր շունչը` Համազգայինի բեմում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խաղացանկային ներկայացումները մեկը մյուսին գերազացնում են։ Թերևս պատճառներից մեկն այն է, որ այս թատրոնում է ստեղծագործում ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, որը գեղագետ է, և նրա թատերական մտածողությունն ու գեղագիտությունն առանձնանում են ձևի ու բովանդակության ներդաշնակությամբ, թատերական

Մելինե Ապիկյան. «Գտնելու ճամփան ամեն ինչ փորձելն է»

Մելինե Ապիկյանն արդեն մեկ տարի  աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում որպես հնչյունային օպերատոր։ Ասում է, որ թատրոնը ներսից ճանաչելն ուղղակի հրաշալի է:  -Թատրոնում աշխատելը, հատկապես երբ դեռ ուսանող ես, հրաշալի է: Ես  ապագա բեմադրիչ եմ ու  միշտ ասում եմ ինքս ինձ՝ Մելինե՛, էն

Ավելի մոտ Իոնեսկոյի արվեստին

Երևանին ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումներն ամեն անգամ նոր գույն են հաղորդում։ Արդեն 6-րդ անգամ «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիան հարթակ է ստեղծում ինչպես տեղի արտիստների ու գիտնականների, այնպես էլ արտերկրներից ժամանած թատերական գործիչների համար։ «Էոժեն Իոնեսկո․ աբսուրդի վերժամանակյան երևույթը» խորագրով 6-րդ թատերական հանդիպումները

Համասյանի մեղեդու ու ճապոնական պատմության հաջողված երկխոսությունը

Հայաստանում ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում հնարավորություն ընձեռնվեց դիտելու ճապոնացի դերասան, ռեժիսոր Ջո Օդագիրիի առաջին լիամետրաժ խաղարկային «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմը։ Ընդհանրապես երբ խոսում ենք ճապոնական կինոյի մասին, միանգամից մեր աչքերի առաջ են հայտնվում Ճապոնիայի ինքնատիպ բնապատկերները։ Եվ ինչքան էլ դասական դարձած ճապոնական

Նվարդ Դուդուկչյան․ Ինձ սերն է օգնում

Ardi.am-ը զրուցել է դերասանուհի Նվարդ Դուդուկչյանի հետ։ -«Ես ուզում եմ լինել կին… պարզ, առանց վախերի, ազատագրված ու հանգիստ, պարզ ու բաց տիեզերքի առաջ, որովհետև աշխարհի մեծագույն բարիքը նվիրված է հենց ինձ… Նոր կյանք ստեղծել… պարզապես ստեղծել…»․ սա քո «Պարզապես կին» մոնոպիեսից է, որը նաև

Վալենտինա Կոլոննա․ «Բառը մասնակի ժեստ է»

Վալենտինա Կոլոննան իտալացի բանաստեղծ է, դաշնակահարուհի և հետազոտող։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ավելի քան 16 երկրներում։ Ardi.am-ի հետ զրույցում հեղինակն անդրադարձել է բանաստեղծությանը, փորձառությանը և ոչ միայն։ -Ինչպե՞ս եք սկսում գրել բանաստեղծություն և ե՞րբ եք հասկանում, որ այն ավարտված է: -Բանաստեղծություն գրելն սկսվում է ներքին անհրաժեշտությունից, երբ պետք է ինչ-որ կերպ կանգնեցնել մի տեսիլք կամ

Թերեսա Խուան Լոպես. «Մի քանի անգամ վերանվաճել եմ ինքս ինձ»

Գրքի երևանյան միջազգային փառատոնի հյուրերից է իսպանացի բանաստեղծ և բազմադիսցիպլինար արտիստ Թերեսա Խուան Լոպեսը։ Վերջինս Ardi.am-ի հետ զրույցում պատմել է փառատոնին իր մասնակցության, պոեզիայի իր ընկալումների մասին, և ոչ միայն։ -Ինչո՞ւ որոշեցիք գրել: Գրելն իրականությունից փախուստի միջո՞ց է: -Գրելը միշտ իմ մեկնարկային կետն է