«Նկարչի երեք գերեզմանները»․ Ֆիլմ նկարչի ու ժամանակի մասին
Հունվարի 10-ին Կինոյի տանը կայացավ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմն ամբողջացնում է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքը, նկարահանվել է շուրջ 30 տարի։ Գլխավոր հերոսը՝ տաղանդավոր նկարիչ Վահան Անանյանը, թափառում է աշխարհի տարբեր անկյուններում՝ փորձելով վերարժևորել իր ինքնությունը, գտնել կյանքում






