Կասկադն այնպես կհանգչի, ինչպես Օղակաձև զբոսայգին

Սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր *** Հարցազրույց  Հայաստանի վաստակավոր  ճարտարապետ Ասլան  Մխիթարյանի հետ -Վերջին շրջանում բուռն քննարկումներ են գնում կասկադի ավարտմանն ուղղված գործընթացների շուրջ: Նախ՝ այն մասին, թե անավարտ մնացած հատվածն ի՛նչ էր իրենից  ներկայացնելու՝ ըստ հեղինակային բնօրինակ նախագծի, որը կազմվել է Ջիմ Թորոսյանի,

Նշան Աբասյան․ Խոսքային վթարներ

Խոսքային վթարները լեզվական սխալների տեսակ են, որոնք հոգեբանական, ենթագիտակցական պատճառ ունեն։ Ահա այդպիսի մի քանի սխալ. Ժողովուրդը եկան։ Նրանց մի մասը գրում էին։ Ապացուցել դրա մասին։ Այսպես՝ առաջին նախադասության մեջ ժողովուրդ բառի՝ հավաքական գոյական լինելու հանգամանքը հանգեցրել է ստորոգյալի հոգնակի թվին, մինչդեռ քերականորեն

Թարգմանելիություն և բանաստեղծություն

                                                           Էության// Եւ անկման միջեւ// Ստվերն է ընկնում                                                                                       Թ․ Ս․ Էլիոթ, «Սնամեջ մարդիկ»                                                             Պոեզիան այն է, ինչ կորչում է թարգմանելիս։                                                       Ռոբերտ Ֆրոստի բանավոր

Կապույտ գույնի մասին

   Մարտի 20-ին Գենտում տեղի ունեցավ ճապոնացի ռեժիսոր Շիգերու Յոշիդայի «Ինդիգոյի երանգները» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը մարդկանց մասին է, որոնք զբաղվում են բույսերից  կտորեղենի կապույտ ներկի արտադրությամբ։ Ավանդույթն ունի հազարամյա պատմություն, և վարպետները աշխատանքի զգալի մասը հիմա էլ անում են ձեռքով։ Ներկի հոտից, համից

Զավեն Բեկյան․ Ինքնառերեսման փորձություն

                               Ամենաանլուծելի հանելուկը «Ես»-ն է։ Ի՞նչ է այն։ Այսպիսի անալոգիաներ — մարդկային ուղեղի նմանությամբ, նեյրոնների կծիկների ու շղթաների գործողությունները  վերլուծելով ու պատճենահանելով, հիմա զբաղված են արհեստական բանականություն զարգացնելով , բայց ընդհակառակն՝ հենց ուղեղի գործողությունները կարող են ինչ-որ չափով ճանաչվել համակարգիչի պրոցեսորի «վարքով»։

Զավեն  Բեկյան․ Արքայությունն  Աստծո

                           Տերունական աղոթքում ասված է․ «Եկեսցէ արքայություն քո․․․», այսինքն՝ Տիրոջ արքայությունը դեռևս իրականանալիք մի բան է՝ Նրա հազարամյա թագավորությունն Ահեղ Դատաստանից հետո։ Մինչ այդ, ըստ 18-րդ դարի շվեդ աստվածաբան Էմանուել Սվեդենբորգի, առկա է և գոյություն է ունենալու գոյի երեք ոլորտ՝ երկինք (մարդ-հրեշտակների

Նշան Աբասյան․ Հայերենի շարադասությունը

Հայերենի սովորական շարադասությունը հետևյալն է․ ենթական նախորդում է ստորոգյալին, գոյականական անդամների լրացումները նախադաս են, ստորոգյալից հետո են դրվում հիմնականում խնդիրները, իսկ ստորոգյալից առաջ՝ պարագաները։  Այսպես՝ հետադաս դիրք են ունենում՝  Նախադաս դիրք են ունենում՝  Այս անդամներից յուրաքանչյուրի սովորական դիրքը փոխելով (շրջուն շարադասություն)՝ մենք նախադասության

Շարահյուսական բացառությունների մի քանի օրինակ

Լեզվական երևույթները մեկնաբանելիս և համակարգելիս գիտությունը հենվում է տրամաբանական մտածողության և ըստ այդմ բացահայտված որոշակի օրինաչափությունների վրա։ Սակայն ցանկացած լեզվում շատ են նաև բացառությունները` շեղումները վերոնշյալ օրինաչափություններից։ Բացառությունների «օրինականացման» հիմքում արդեն այլ պատճառներ են լինում, ասենք՝ ինչ-որ մասնավոր «հանգամանք», որն իր հերթին հարստացնում