Խուան Խոսե Արեոլա․ Պաբլո

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի Մի անգամ առավոտյան, որ քիչ բանով էր տարբերվում մյուսներից, այն ժամին, երբ ամենը առօրեական էր, երբ ժխորը՝ նման անձրևաղմուկի, լցնում էր Կենտրոնական բանկի միջանցքներն ու աշխատասենյակները, Պաբլոյի վրա իջանեց Աստծո երանությունը։ Ավագ գանձապահը կիսատ թողեց բարդ հաշվարկները և իր մտորումները

Հրազդանի թատրոնը մայրաքաղաքում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հրազդանի դրամատիկական թատրոնի «Ծառերը կանգնած են մահանում» տրագիկոմեդիայի հյուրախաղային ներկայացումը։ Այս թատերգությունը Հայաստանում ամենահաճախ բեմադրված գործերից է: Թատերգության իսպանացի հեղինակը՝ Ալեխանդրո Կասոնան ստեղծել է մի գործ, որը հասկանալի, հոգեհարազատ է ցանկացած ազգության հանդիսատեսի համար, մի բան,

Նվարդ Հայթայան. Տունը պետք է պատմություն ունենա

Ardi.am- ի զրուցակիցը Նվարդ Հայթայանն է։ Նկարում է, լուսանկարում, մասնակցում խմբակային ցուցահանդեսների։ Փորձում է իրականությունը մոտեցնել արվեստին, արվեստը՝ իրականությանը։ Նրա կտավներում  գույների ու գծերի խաղը վերացական է այնքան, որքան որ իրական է։ Գուցե ապրումն է, վերհուշը, ուրվագիծը ինչ-որ  բանի, որ անցել է կամ

Հայաստանը՝ Վենետիկի ճարտարապետական բիենալեում

«Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ». Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարով  Մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին`  «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 9-ին. այն տեղակայված կլինի Tesa 41, Arsenale di

Վազգենը՝ սպարապետ պատվանունով

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը ժանրային առումով կենսագրական հերոսապատում է, և սահմանափակվելու ենք այդ դիտանկյան մեջ: Ավելի լայն ռակուրսով՝ իբրև գեղարվեստական ստեղծագործություն քննարկելիս, բախվելու ենք սցենարական գծի անհետևողական պարզունակության, մեկ տասնամյակում (1988- 1999 թվականներ) բոլորիս կյանքում ու աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունների յուրովի կամ

Ռոզա Գրիգորյան․ «Մշակույթը դառնում է զարգացող ինստիտուտ»

Ardi.am-ի զրուցակիցը PR մասնագետ, իվենթ մենեջեր Ռոզա Գրիգորյանն է։ «Մարդը կյանքի մեծ մասը անցկացնում է աշխատանքի վայրում և շատ կարևոր է ընտրել այնպիսի աշխատանք, որի համար առավոտյան արթնանալը չի լինի դժոխային երազներից հերթականը»: Սթիվ Ջոբսի խոսքերն են։ Մեծ տարածում ունի նաև Հենրի Ֆորդի

Հայ կինոյի օր․ մեկդարյա «Նամուս»

Ապրիլի 16-ը Հայկական կինոյի օրն է։ Հրապարակումը նվիրվում է այդ օրվան։ Հաշվի առնենք նաև, որ «Նամուս»-ը նկարահանվել է 1925 թվականին, ասել է թե՝ հայկական առաջին խաղարկային ֆիլմը բոլորել է իր մեկ դարը։ Հետևաբար, երկու նշանակալի իրադարձությունների համատեքստում արձակագիր, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի

Նշան Աբասյան․ Խոսքային վթարներ

Խոսքային վթարները լեզվական սխալների տեսակ են, որոնք հոգեբանական, ենթագիտակցական պատճառ ունեն։ Ահա այդպիսի մի քանի սխալ. Ժողովուրդը եկան։ Նրանց մի մասը գրում էին։ Ապացուցել դրա մասին։ Այսպես՝ առաջին նախադասության մեջ ժողովուրդ բառի՝ հավաքական գոյական լինելու հանգամանքը հանգեցրել է ստորոգյալի հոգնակի թվին, մինչդեռ քերականորեն